Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Իսպանիան չի հանձնի Դողան Աքանլիին

Իսպանիան չի հանձնի Դողան Աքանլիին
14.10.2017 | 22:01

Իսպանիայի կառավարությունը հրաժարվել է Թուրքիային արտահանձնել թուրք, Գերմանիայի քաղաքացի 60-ամյա գրող Դողան Աքանլիին` տեղեկացնում է իսպանական El Pais-ը: «Ռեջեփ Թայիբ Էրդողանի ռեժիմը պահանջել էր արտահանձնել Աքանլիին՝ նրան մեղադրելով ահաբեկիչների հետ ենթադրյալ կապերի մեջ: Իսպանիայի կառավարությունն անցած տարվա սեպտեմբերի 29-ին մերժել էր նաև Անկարային արտահանձնել թուրք, Շվեդիայի քաղաքացի լրագրող Համզա Յալչինին»,- գրում է թերթը:


Իսպանիայի կառավարությունն իր որոշումը հիմնավորել է այն փաստով, որ Աքանլիին 1993-ին Գերմանիայում փախստականի կարգավիճակ է տրվել, իսկ 2001-ին նա զրկվել է Թուրքիայի քաղաքացիությունից: Ըստ Իսպանիաի արդարադատության նախարարության՝ ապաստանի տրամադրման պատճառները դեռևս պահպանվում են:


Ինտերպոլին Թուրքիայի դիմումի հիման վրա Դողան Աքանլին բերման էր ենթարկվել օգոստոսի 19-ին Գրանադայի հյուրանոցներից մեկից, որտեղ իր կնոջ հետ անցկացնում էր արձակուրդը: «Աքանլին հայտնի է 20-րդ դարի սկզբի Հայոց ցեղասպանության մասին պատմող իր գրքերով, իսկ այդ թեման տաբու է Թուրքիայում: Այդ երկրի իշխանությունները մեղադրում են գրողին ահաբեկիչների հետ կապեր ունենալու, գողություններ ու սպանություններ ծրագրելու մեջ. այս մեղադրանքները կարճվել էին, սակայն գործը վերաբացվել էր 2011-ին»,- գրում է El Pais-ը: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն Աքանլիի հարցն անձամբ է բարձրացրել Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյի հետ օգոստոսին Փարիզում հանդիպման ժամանակ, իսկ Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելն իր երկրի գոհունակությունն է արտահայտել Իսպանիայի կառավարության որոշման առնչությամբ: «Գերմանիան և Շվեդիան դատապարտել են Ինտերպոլի գործիքների օգտագործումը կեղծ նպատակներով, մասնավորապես քաղաքական այլախոհների հանդեպ ճնշումներ գործադրելու համար»,- ամփոփում է թերթը:

Դիտվել է՝ 1308

Մեկնաբանություններ